ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Նիկո'լ, քեզ 24 ժամ ենք տալիս». ԱԺԲ-ն կառավարական առանձնատան մոտ է
19.09.2023 22:09

     ՀՐԱՏԱՊ    

Հայտարարել է ԱԺԲ /Սասնա ծռեր/ առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան, որի ժամանակ ուժայինները կիրառեցին լուսաձայնային նռնակներ՝ որպես հետևանք առաջ բերելով վիրավորումներ քաղաքացիների շրջանում, լարվածության որոշակի թուլացումից հետո շարունակվում է... Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիների թիվն ավելանում է: 

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը երթով շարժվում է դեպի կառավարական առանձնատուն։ «Նիկո'լ, քեզ 24 ժամ ժամանակ ենք տալիս, եթե ինքդ հրաժարական չներկայացնես, մենք դա կկազմակերպենք»,- հայտարարել է ԱԺԲ առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը: Քիչ անց հայտնեցին . «Դավաճան Նիկոլի կեցավայրի մոտ ենք։ Ազգի թշնամուն հեռացնելու ենք: Միացե'ք հանուն Արցախի:»