ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ֆրանսիայի պահանջով ՄԱԿ ԱԽ–ի արտահերթ նիստ՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
19.09.2023 18:19

      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ     

Բաքվի պատերազմն ընդդեմ արցախահայերի հրատապ է դարձնում Արցախի անկախության ճանաչումը

Ֆրանսիան պահանջել է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։ «Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ այդ անընդունելի հարձակողական գործողություններին կոշտ պատասխան տալու նպատակով՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կօգնեն տարածաշրջանում անվտանգության համար»,–ասված է հայտարարության մեջ: Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սանձազերծումը, ծանր սպառազինության կիրառումը, այդ թվում՝ բնակելի տարածքների կիրառմամբ։ «Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք առանց այդ էլ զգում են անօրինական շրջափակման ազդեցությունը։ Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին՝ բանակցային լուծման հասնելու համար։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը։ «Նիստը պետք է տեղի ունենա հինգշաբթի օրը», – հայտնում են արտերկրյա լրատվամիջոցները՝ հավելելով, որ դա տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին։ Այժմ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը: ԱԽ նիստին կմասնակցեն որոշ պատվիրակությունների ղեկավարներ։

Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականցվող լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 1 երեխա։ Վիրավորների թիվը 138 է, որոնցից 29-ը քաղաքացիական անձինք են։