ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Վերին Լարս» անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ
18.09.2023 13:48

       ԻՐԱԶԵԿՈՒՄ     

Դա կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների
կուտակումների

Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ «Ռոսգրանստրոյը»  քաղաքացիներին հորդորում է պլանավորել  ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս: