ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԽԱՉՎԵՐԱՑԻ (ՍՐԲԽԵՉ) ՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
11.09.2023 16:41

       ՀՈԳԵՎՈՐ         Սա տաղավար հինգերորդ և վերջին տոնն է

Խաչվերացի տոնը վերաբերում է Փրկչի խաչափայտի գերությունից վերադարձին:Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարությամբ՝ Խաչվերացի տոնն այս տարի կկայանա սեպտեմբերի 17-ին: Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։ Մեր ժողովրդի մեջ Խաչվերացը, որ նշանակում է Խաչի վերադարձնելը, հաճախ անվանվում է Սրբխեչ կամ Սուրբ Խաչ: Խաչվերացի տոնը մեր ժողովրդի ամենակարևոր սպեղանիներից է: Այն մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։