ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանին` ապաշրջափակել Լաչինի միջանցքը
11.09.2023 13:16

      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

ԼՂՀ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն 

Սեպտեմբերի 1-ին Եվրոպական միությունը հանդես է եկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչով, ինչն արձանագրված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարության մեջ։

«Հումանիտար իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է. հրամայական է դարձել ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կբերեն տեղի բնակչության կարիքների լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Այս համատեքստում էապես կարեւոր է Բաքվի եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ միջոցների շուրջ քննարկումները պետք է սկսել հնարավորինս արագ»,- նշվում է հայտարարության մեջ։