ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ
06.09.2023 16:33

     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ   

Մրցույթ՝ ՀՀ Կոտայքի  մարզի «Հրազդանի N2 հիմնական  դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (14 դասաժամ),
քիմիայի (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի և նախակրթարանի  դաստիարակի  համար 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:  Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

  • դիմում (ձև 1), 
  • 1 լուսանկար 3x4 չափսի, 
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), 
  • անձը հաստատող փաստաթուղթ, 
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), 
  • ինքնակենսագրություն (ձև 5), 
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), 
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: 

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: 

Ուսուցչի թափուր տեղի  մրցույթի փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից  16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:  Դաստիարակի թափուր տեղի  մրցույթի փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի  4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից  16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: 

Ուսուցչի թափուր տեղի  մրցույթը տեղի կունենա 2023 թ. սեպտեմբերի-22-ին` ժամը 13:00-ին, դաստիարակի թափուր տեղի  մրցույթը տեղի կունենա 2023 թ. հոկտեմբերի-10-ին` ժամը 13:00-ին Հրազդանի N2 հիմնական  դպրոցում: 

  Հասցեն՝ ք. Հրազդան, Կենտրոն 49: Տեղեկությունների համար զանգահարել 093-24-64-54 հեռախոսահամարով:

---------------------------------------------------------------------------