ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Փակ փողոցներ՝ ընդառաջ Սահմանադրության օրվան
03.07.2023 16:28

      ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

 Երևանում հուլիսի 5-ին նախատեսված միջոցառումների շուրջ

Հուլիսի 4-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին՝ 00.00-ին, կսկսվի “Tricolor” Yerevan Night Run գիշերային վազքը, որով պայմանավորված՝ հուլիսի 4-ին՝ 20.00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից՝ Հանրապետության հրապարակը:

Ժամը 00.00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի՝ Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամից հայտնում են, որ հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից՝ անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Այդ օրը՝ 19:00-ից մինչև 20։00, երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-ից մինչ 22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա։