ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀԱԲԵՐ ՉԱՐԻՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
30.11.2020 17:52

       ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ     

ՀՀ վարչապետը և այլ պատասխանատու անձինք, ԱԺ իշխող ուժի պատգամավորները պետք է դատվեն. ՀԱՀ

ՀՀ վարչապետի ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը կարող է դիտարկվել միմիայն որպես ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, բայց ոչ ավելին։ ՀՀ-ի համար այն չի կարող լինել պարտա-դիր կատարման փաստաթուղթ, քանի որ այն չի անցել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված վավերացման ընթացակարգերով։ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ), ի տարբերություն ՀՀ 17 քաղաքական կուսակցությունների հայտարարության, գտնում է, որ 2020 թվականին Արցախի բանակին դավադրաբար պարտություն պարտադրելու համար ՀՀ վարչապետը և իշխանության մեջ գտնվող բոլոր պատասխանատու անձինք, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի իշխող կուսակցության պատգամավորական խմբակցության բոլոր անդամները պետք է կրեն պատասխանատվություն դատարանի առջև։ 

Հայաստանի Հանրապետությունում արդեն մի քանի տասնամյակ, շարունակաբար, գործարկվում է պետական որոշումներ կայացնող թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմին-ների ներկայացուցիչներին ու պաշտոնյաններին պատասխանատվության չենթարկելու ավանդույթ դարձած չարիքը։ Պետության համար փլուզման վտանգ է ներկայացնում մահաբեր ամենաթողությունը՝ «կարմիր գծերի» բացակայությունը։ Այսօրվա հրամայականն է՝ օ՛ր առաջ ՀՀ վարչապետի և իր թիմի հեռացումը իշխանությունից։ ՀՀ վարչապետը պետք է դատվի ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ՀՀ իշխանությունը բռնի կերպով զավթելու, օտար երկրների ուժերին սպասարկելու, ազգին մոլորեցնելու և դավաճանության հոդվածներով, իսկ մյուսները՝ նրան աջակցելու համար։   

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է, որ երկիրն այս ծանր վիճակից հանելու միակ երաշխիքը՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կողմից ՆԺԴԵՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիմքով ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կառուցելու հայեցակարգի որդեգրումն է։  

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ

  • «Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան, 
  • «Հայք-հայկազունիներ կուսակցություն», Նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան,
  • «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն», 
  • Նախագահ՝ Սոս Գիմիշյան 
  • ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խորհուրդ
  • Տարոն Վասիլյան - «Վահագն ռազմահայրենասիրական - ՀԿ», 
  • Աղասի Մանուկյան - «Քաղաքացիական Միավորում - ՀԿ»,                                       
  • Աղասի Մանուկյան – «Քաղաքացիական Միավորում – ՀԿ», 
  • Շմավոն Վեզիրյան - ԹԵԳՄ – ՀԿ («Թերապեֆտների երիտասարդական գիտական միություն»),
  • Նուրիսա Բեժանյան – «Մաշտոց միավորում – ՀԿ»,
  • Աշոտ Կոշկակարյան – «Ժողովրդի ձայն - ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»,
  • Մհեր Օհանյան – «Որդան Կարմիր - ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»։

ՀԱՀ մտավորականների խորհուրդ

  • Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան) 
  • Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
  • Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու) 
  • Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ) 
  • Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)