ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը մայիսի 14-ին է, հաջորդ հանդիպումը՝ հունիսի 1-ին
Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մայիսի 14-ին նախատեսված է Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Դրան կհաջորդի հունիսի 1-ին՝ Քիշնևում նախանշված հանդիպումը: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։