ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԴ-ն անընդունելի է որակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայումը
24.04.2023 23:53

      ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ    

Տոտալ արգելափակվել է Հայաստան-Արցախ կապը 

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի փոփոխության ցանկացած միակողմանի քայլ, որը չի բխում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից. «Կոչ ենք անում կողմերին վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ...Մենք նաև զգուշացնում ենք արևմտյան խաղացողներին՝ զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ երեկ ադրբեջանական կողմն անցակետ է տեղադրել Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա՝ տոտալ արգելափակելով Հայաստան-Արցախ կապը։