ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
24.04.2023 22:49

      ՈՒՂԵՐՁՆԵՐ     

ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը երևույթը կոչելու ճիշտ բնորոշմամբ՝ «Հայոց Ցեղասպանություն»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել. «Այս Ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Զոհերի հիշատակը պաշպանելու հանար խորհրդածության օր է. Հայ ժողովրդի վերածնունդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցությանը»։

Իր հերթին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր դիրքորոշումը երևույթը կոչելու ճիշտ բնորոշմամբ՝ ,,Հայոց Ցեղասպանություն,,: Իր խոսքում նա նշել է. «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց Ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը և վերհիշում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին ու սպանվեցին. ողբերգություն, որը ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:

Երբ մենք միանում ենք աշխարհի տարբեր երկրներին հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմակայել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և կանխելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Եկե՛ք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»: