ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքն Արցախ չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտք Լեռնային Ղարաբաղ, դա չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները: