ՀՐԱՏԱՊ
Ակցիան կառաջնորդեն սահմանից նոր վերադարձած 44-օրյա պատերազմի հերոսների ծնողները, «Միասին» շարժումը…
Ապրիլի 4-ին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայից հետո Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և բազմաթիվ այլ քաղաքացիներ հայտարարել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան կանցկացվի ապրիլի 11-ին. ժամը 18:00-ից ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ։
Այս ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները, հաշվի առնելով մարտի 30-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հաղորդումն այն մասին, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության, ինչի մասին որևէ պարզաբանում չի տրվել ժողովրդին, փորձել էին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից հասնել մինչև Ստեփանակերտ, ինչը ձախողվել է սահմանին ուժայինների կողմից: <<Եթե այսօրվա իշխանությունը չի կարողանում պաշտպանել մեր ժողովրդի այդ հատվածին, ապա մենք պետք է դա անենք>>,-նշել էին բողոքի ակցիայի նախաձեռնողները:
Առաջիկա ապրիլի 11-ի հանրահավաքին մասնակիցները կպատմեն սահմանին տիրող իրավիճակի մասին և կպահանջեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ գործնական քայլեր չեն արվում Բերձորի միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ: Հանրահավաքը նախաձեռնողները և նրանց հետևորդներն առաջ են քաշում նաև Արցախի անկախության ճանաչման հանրային պահանջը: