ՀՐԱՏԱՊ
Վաղն՝ ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Բաղրամյան փողոցի կողմից Ազգային ժողովի դիմաց կպահանջվի դավաճանական իշխանության հրաժարականը
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում բողորին վաղն՝ ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին հավաքվել ՀՀ Ազգային ժողովի մոտ Բաղրամյան փողոցի կողմից և պահանջել ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, պահանջում է պատերազմում երկիրը պարտության տարած, ձախողակ վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։