ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱԿ-Ը 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ Է ՀՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
06.03.2023 17:05

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   

Հայտարարել են ՄԱԿ աշխատանքային խմբի ՀՀ ժամանած անդամները 

Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծված պատերազմում վարձկաններ ներգրավելու համար ՄԱԿ-ից մեղադրանքներ են ուղարկվել Ադրբեջանին ու Թուրքիային: Այս մասին  ասուլիսում հայտնել են վարձկանների կիրառման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի Հայաստան ժամանած անդամները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ ձևավորված խումբը տարբեր աղբյուրներից ստանում է հաղորդումներ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Աշխատանքային խմբի մանդատն ընդգրկում է վարձկանների ներգրավումը և  մասնավոր ռազմական և պահնորդական ընկերությունների օգտագործումը՝ մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից: Հայաստանում նրանց հասած տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է երկու վարձկաններին, որոնց գերի է վերցրել հայկական կողմը: Նրանց մեղադրանք է ներկայացվել, դատական գործընթաց է սկսվել, լսումներ են տեղի ունեցել: Ըստ աշխատանքային խմբի անդամ Ռավինդրան Դանիելի՝ չեն կարող գործել այն տեղեկատվության հիման վրա, որը պաշտոնական աղբյուրներից չէ տրամադրված: Աշխատանքային խմբի անդամները դրական են գնահատում, որ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի՝ <<Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ>> միջազգային կոնվենցիան: Աշխատանքային խումբը մտադիր է նաև Ադրբեջան այցելել, բայց դեռևս իր հայտին պատասխան չի ստացել: