ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Բանակը մեր ողնաշարն է». քայլերթ Հայոց բանակի 31-ամյակին
27.01.2023 21:23

     31-ԱՄՅԱ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ   

  Քայլերթի մեկնարկը՝ հունվարի 28-ին՝ ժամը 11․00-ին, Եռաբլուրի հաղթակամարի մոտից   

Տեղեկացնում ենք, որ հունվարի 28-ին՝ ժամը 11․00-ին «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից։ «Համախմբում» շարժումն այս առթիվ հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ, հայոց պատմության ընթացքը մշտապես նշանավորվել է պետականության պահպանման կամ վերականգնման համար մղված պայքարով։ Հաջողությունները մեզ ուղեկցել են, երբ եղել ենք միակամ ու ապավինել զենքին։ Հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Մեր բանակը ստեղծվեց ռազմաքաղաքական ծանրագույն իրադրության պայմաններում և փառքով պսակեց իր ողջ ուղին։ 44-օրյա պատերազմում հայ զինվորն ու սպան ևս չպարտվեցին։ Ի աջակցություն Հայոց բանակի, ի գիտություն ողջ աշխարհի, որ բանակը մեր անկախ պետականության գլխավոր երաշխավորն է և մեր ինքնության առանցքը, ի խոնարհումն Հայրենիքի պաշտպանության նահատակների հիշատակի, «Համախմբում» շարժումը հունվարի 28-ին՝ ժամը 11․00-ին «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ է կազմակերպում դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից։ Միացե՛ք։ Կանխավ շնորհակալություն»: