ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
24.12.2022 17:50

     ԻՐԱԶԵԿՈՒՄ  //   

Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին կվերահաստատվի Արցախի ժողովրդի՝ իր երկրում ապրելու վճռականությունը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին կկայանա համաժողովրդական հանրահավաք՝ ըստ Արցախի օպերատիվ շտաբի հաղորդման: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը կեղծ <<բնապահպանական>> պատրվակով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:

Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության  նախագահի աշխատակազմի լրատվական վարչությունը: <<Եթե բնապահպանությունն իսկապես մտահոգում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված փորձագետների հանձնաժողովին, որը կկարողանա զննություն իրականացնել>>,-իր հերթին նշել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը: