ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
02.11.2022 20:00

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   //   
«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին համազգային հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում: Ըստ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ ոգեշնչող է Արցախում տիրող 1988-ի ոգին: Դիմելով հայ ժողովրդին նա ընդգծել է. «Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին: Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ՝ տեր կանգնել Արցախին և Հայաստանին: Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ: Առանց Արցախի չկա Հայաստան: Առանց Արցախի չկա խաղաղություն»:
«Դիմադրություն» շարժումը դիմել է Եկեղեցուն՝ աջակցել հանրահավաքին, հայ մտավորականությանը՝ կոչ անել մասնակցել հանրահավաքին, երիտասարդությանը՝ ոտքի կանգնել և ստանձնել պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար: Ընդդիմությունը շեշտում է՝ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը: Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է, այն հակասելու է ՀՀ Անկախության Հռչակագրին և սպասարկելու է միայն թշնամու շահերը: