ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Խստորեն դատապարտում ենք ՀՀ սահմանների դեմ Ադրբեջանի մահացու հարձակումները
18.09.2022 17:22

      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

Հայտարարել է ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը

Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի: Խստորեն դատապարտում ենք Հայաստանի սահմանների  նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։

«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը», - հայտարարեց Նենսի Փելոսին։