ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ հայտարարությունից դուրս մնացած Ընդդիմության առաջարկները
14.09.2022 16:47

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   //  

ՔՊ-ն խորշեց ընդունել իր ռազմական ձախողումները

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր հետևյալ չորս կետերն ամբողջությամբ ներառել ԱԺ հայտարարության նախագծում:

  1.  Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայկական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։
  2. Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։ 
  3.  Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։
  4.  Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։

Հ.Գ. Նշենք, որ ՔՊ-ն չընդունեց այս առաջարկությունները։ Ընդդիմությունը հայտարարեց, որ դեմ չեն ՔՊ-ի առաջարկած տեքստին, սակայն, իրենց կարծիքով, այն ամբողջական չէ եւ ոչ մի լուծում չի պարունակում, ուստի չմասնակցեցին քվեարկությանը: