ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՇՈՒՇԻ-ԲԵՐՁՈՐ-ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԳՈՐԾԻ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ
26.08.2022 15:55

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ   //   

Հայկական Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերն ապօրինի օկուպացվել են ադրբեջանական զորքերի կողմից

Հարգելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:  ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Արցախի Տեղեկատվական շտաբ