ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ-ն չի տիրապետում շփման գծի իրավիճակին. ապացույցն անհասցե կոչերն են
09.08.2022 19:17

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Հակամարտության կողմ չհանդիսացող ՀՀ վերադասին ուղղված կոչն ամենաանկապն է ու անիմաստը

Միացյալ Նահանգներն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը՝ արձանագրելով, որ այդ մարտերի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ:

ԱՄՆ-ն հաստատում է, որ իրադրության դիտորդի դերում է և հետագա էսկալացիայից խուսափելու կոչ ուղղելով 2 կողմերին՝ ագրեսոր Ադրբեջանին և տուժող հայկական կողմին, վերահաստատում է, որ չի տիրապետում իրավիճակին: Ավելին, ԱՄՆ-ն դիմել է հերթական անհեթեթ քայլին՝ նախորդ շաբաթ ի դեմս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչեր ուղղելով այդ թվում ՀՀ վերադասին, ըստ այդմ՝ հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Ալիևի, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ ՀՀ-ն առավել ևս չունենալով զինծառայող Արցախում, փաստացի չի հանդիսանում նրա անվտանգության երաշխավորը և 0 իրավունք ունի՝ ի դեմս Փաշինյանի որևէ բանակցություն վարելու կամ որոշում ընդունելու, խոստում տալու Արցախի հաշվով: Միացյալ Նահանգներն ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը, պարտավոր էր իմանալ, որ Փաշինյանը ոչ լեգիտիմ բանակցող է և նրա բոլոր խոստումները 0 արժեք ունեն: ԱՄՆ-ն երկկողմ կոչերով ապացուցում է, որ չի կարող լինել օբյեկտիվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նա ձևական ֆիգուր է հայ-ադրբեջանական հարաբերություններում, իսկ Հայաստանը չի հանդիսանում հակամարտության կողմ՝ չունենալով որևէ զինծառայող Արցախում, հետևապես Փաշինյանի ցանկացած խոստում Արցախի հարցով ինքնիրավչություն է՝ դատապարտելի ՀՀ օրենսդրությամբ: