ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ՓՈԽՎԵԼ Է
16.07.2022 23:17

      ԻՐԱԶԵԿՈՒՄ   

Այն տեղի է ունենալու հինգշաբթի՝
հուլիսի 21-ին, ժամը 19:30-ին

Հուլիսի 15-ին կայացած հերթական հանրահավաքին, որը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ դատարանում մահացած քաղբանտարկյալ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի,  «Դիմադրության» երթ կազմակերպվեց դեպի դատարանի, ապա Կառավարության շենք՝ «Նիկոլ՝ մարդասպան» պաստառներով: Հանրահավաքի ամփոփիչ ելույթում Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով ընդդիմության առաջիկա անելիքներին հայտարարեց. «Սիրելի հայրենակիցներ, մեր հաջորդ հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում ոչ թե տեղի է ունենալու ավանդական դարձած ուրբաթ օրն, այլ հինգշաբթի»: Այսինքն՝ այն կայանալու է հուլիսի 21-ին, ժամը 19:30-ին՝ հաշվի առնելով, որ հուլիսի 22-ին տեղի է ունենալու համահայկական միջոցառում։ 

Կից լուսանկարը հուլիսի 15-ի հանրահավաքից է: