ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ. Աջակցության 20-րդ ծրագրի մանրամասները
19.06.2020 19:09

      ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ     ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ    

ՏՈՒԺԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՑ ՀԵՏՈ

ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատակիցները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները և անհատ ձեռնարկատերերը: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Կառավարության սահմանած ցանկում ներառվել են հետևյալ ոլորտները՝

  1. հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
  2. հանրային սննդի ծառայություններ.
  3. զբոսաշրջային ծառայություններ.
  4. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
  5. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
  6. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
  7. կինոթատրոնների գործունեություն.
  8. լուսանկարչության բնագավառում գործունեություն.
  9. ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
  10. կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
  11. ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
  12. խաղատների գործունեություն:

Վարձու աշխատողներն, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թ.-ի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ, անգամ, եթե 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել գործունեությունը։ Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թ.-ին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թ.-ի  1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն ՍԱԾ-ին տրամադրում է՝ հիմք ընդունելով 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ ներկայացված՝ վերջին հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը: Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է շահառուի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը ՊԵԿ-ի կողմից տրամադրված ցանկում։ Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում՝ ՍԱԾ-ն հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը։ Դիմումը մերժելու դեպքում՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն։

Այս ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն հունիսի 22-ից հետո: