ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ //
ՊԱՇՏՈՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ՝ ԼՈԲՈԴԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԵԼՅԱ
Պաշտոնավարման ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ 2-րդ կնոջից բաժանվել էր անցած տարի, նախ՝ այս Ամանորին ցուցադրեց ժամանց ռուսաստանաբնակ երգչուհի Լոբոդայի հետ: Կարճ ժամանակ անց, Փաշինյան-Աննա բաժանման խառը օրերին հայտնեց սերիալների դերասանուհի Անելյա Գուբրյանի հետ նշանդրեքի մասին:
Եթե հաշվի առնենք Ալենի այն հայտարարությունը, թե Աղդամն իր հայրենիքն է, կանխատեսելի էր նրա նշանդրեքն Անելյայի հետ, քանի որ վերջինս «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի՝ 2020թ. փետրվարյան հաղորդմանը նշել էր, որ Էլչին Սաֆարլի անվամբ ադրբեջանցի գրողի երկրպագու է: Այդ հարցազրույցին նա մի շարք տարօրինակ փաստեր է նշել՝ զարմացնելով անգամ հաղորդավարին: Դիցուք, Անելյան պատմել է իր կենսագրից, թե դեռահաս տարիքում՝ 11-12 տարեկանում Նարեկ Դուրյանի հետ տիկնիկային թատրոնում խաղացել է «Քաջ նազար» մանկամեծական ներկայացումը՝ Ուստիանի դերում: Հաղորդավար Սուրենն, անակնկալի գալով, ասում է. «Մանկապղծության թեմա կա այդ ամենի մեջ»: Անելյան ժխտում է, թե կերպարային փոփոխություն կար արված: Հաղորդման այս դրվագն ակամա հիշեցնում է օտար երկիր՝ ՌԴ իր այցին՝ իբրև ԱԺ նախագահ Ալենի՝ մանկապղծության շուրջ աղմկահարույց վերագրումները հայ որոշ հոգևորականներին, որոնց անունները չէր նշել: Նրա այս վարքագիծը դատապարտեցին մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ: Ի դեպ, չնայած Ալենի և իր զուգընկերուհու տարիքային տարբերությունը գրեթե նկատելի չէ, բայց Անելյայի ֆիզիոլոգիական տարիքն, ըստ տարածված լուրերի, 20 տարով փոքր է Ալենից:
Հաղորդման մեջ ամենաարտառոցն այն պահն է, երբ հաղորդավարը հարցնում է Անելյային, թե ո՞րն է նրա սիրելի գրողը-հեղինակը: Նա նշում է մեր հանրությանը շատ հասկանալի պատճառներով անծանոթ Էլչին Սաֆարլիի անունը՝ շեշտելով, որ նա ադրբեջանցի գրող է, ապա անցնում է նրա գովքին: Անելյան նշում է նաև, որ ադրբեջանցու գրքերն օնլայն է կարդացել՝ բացատրելով, որ Հայաստանում չկային դրանք: Հաղորդավար Սուրենը փորձում է ինչ-որ կերպ «փրկել» նրան՝ հարցնելով. «Հայկական թեման ինչ-որ կերպ արծարծվու՞մ է նրա գրքերում»: Անելյան կտրուկ պատասխանում է. «Չէ, ընդհանրապես, սիրո թեմաներն են միայն, մենակության, ձեռքբերումների, էմոցիոնալ է շատ, ես դրամա եմ շատ սիրում: Ես կողմ եմ, որ գիրքը կարդամ իր իսկական լեզվով, բնօրինակ լեզվով, որովհետև թարգմանության ժամանակ մի բան կորում է: Հայ գրականություն չեմ կարդացել, նույնիսկ Թումանյանի հեքիաթները կարդացել եմ ռուսերեն, ինձ հայերեն միշտ դժվար էր լինում կարդալը, ես կարդում էի ռուսերեն կամ անգլերեն…»:
Հայերենի հանդեպ այսպիսի ընդգծված կարծրատիպերը ոչ թե սովորական օտարամոլություն են արտացոլում, այլև՝ հասնում ցուցադրական թշնամասիրության, բնորոշ վարք նրանց համար, ովքեր ի զորու չեն հաղթել թշնամուն, սկսում են թույլի պես սիրել նրան: Դա կարող է հասնել անգամ հեռավար քծնանքի: Անելյայի համախոհ և արդեն զուգընկեր Ալենը, վստահ ենք, համանման կարծրատիպեր ունի, միայն թե Ալիևը չի բարեհաճում նրանց թույլ տալ՝ այցելելու Աղդամ՝ տուրայցի, որը կարող էր առիթ լինել նաև հանդիպելու իրենց սիրելի ադրբեջանցի գրողի հետ:
Հրապարակվել է «Գործընթաց» թերթում