ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՎԱՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՔՊ-ԻՆ
03.06.2026 19:33

     ԸՆՏՐԱԿԱՆ  //    

ԱՅՍ ՊԱՀԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ /տեսանյութ/


Այս պահին Երևանի Հանրապետության հրապարակում ժ. 19:00-ից ընթանում է «Ուժեղ Հայաստանի» բազմամարդ հանրահավաքը: Քարոզարշավի ընթացիկ հանրահավաք-քայլերթերին մասնակիցների թվային համեմատականն արձանագրում է «Ուժեղ Հայաստանի» բազմակի գերազանցում ՔՊ-ին: Սա այն դեպքում, երբ ՔՊ-ին քաղաքական դաշնակցի պես աջակցում են իրավապահ օղակները՝ թույլ տալով անխոչընդոտ կիրառել վարչական լծակները: Քարոզարշավն ուղեկցվել է քաղաքական հետապնդումներով, վերջին դեպքը՝ «Ուժեղ Հայաստանի» թիմակից Ալեքսան Ալեքսանյանի ապօրինի մեկուսացումն է՝ որպես ընտրական գործընթացին խոչընդոտման ձև: Դրա փոխարեն իրավապահներն ընթացք չեն տալիս հրապարակված սպառնալիքի դեպքերին՝ աշխատանքից հեռացման կամ վարչական միջոցներով կախյալ անձանց հավաքների մասնակցության դրդելու, քանի որ դրանցում մեղադրվում է ՔՊ-ն…  

Առկա տվյալներից ռեալ բխում է, որ ընտրությանն «Ուժեղ Հայաստանի» քվեարդյունքը մի քանի անգամ գերազանցելու է ՔՊ-ին: Վերջինս անգամ զանգվածային ընտրակեղծիքներով չի կարող գերազանցել որևէ ընդդիմադիր ուժի, դա կհակասի առերևույթ փաստերին:  Հանրահավաքին կհնչի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ներկայում տնային կալանքում պահվող Սամվել Կարապետյանի ուղերձը: Ըստ Սամվել Կարապետյանի. «Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 հազար ադրբեջանցիները…Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ…Թույլ պետությունից պահանջում են նոր զիջումներ: Հայաստանը մտնում է որոշիչ ժամանակաշրջան: Եթե դուք լռում եք, ձեր երեխաների ապագան գրում են ուրիշները…Երեք միլիոն հայ Հայաստանում և միլիոնավոր հայեր աշխարհում սպասում են ուժեղ Հայաստանի ստեղծմանը… Դուք կարող եք կանխել 300,000 ադրբեջանցու մուտքը Հայաստան»,-դիմել է նա ժողովրդին՝ կոչ անելով հունիսի 7-ին ընտրել թիվ 3 քվեաթերթիկը:

Ուժեղ Հայաստանը՝ Սամվելի առաջնորդությամբ ծրագրել է գործազրկության կրճատում, որ մարդիկ չլքեն երկիրը, 300000 նոր աշխատատեղեր, մինչև 115 մլն շրջանառություն ունեցողների համար 0 տոկոս հարկ: Առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու են 180-210 մլրդ դրամ արդյունաբերության ոլորտում:  Ստեղծելու են «ամրոց-պետություն»՝ զինված ուժերի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման ժամանակակից համակարգով: Ընդունելու են  «Սաֆարովի կանխարգելման օրենք»՝ նպատակ ունենալով սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունը:

Մարդիկ կարողանալու են քիչ ծախսերով տունը ջեռուցել - այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Մենք արևայինի հոսանքը տալու ենք Իրանին, ստանալու ենք գազ, գազն էլ սուբսիդավորելու ենք այն շրջանների համար, որտեղ 5-6 ամիս մարդիկ միացնում են, օրինակ՝ Ապարանի շրջանում: Փոփոխություններ են լինելու՝ ներդրումներ, էժանացում, մեծ բյուջե»,- հավելել է նա: Անդրադառնալով հենց օրերս Արցախի ներկայացուցչության շենքը՝ որպես Արցախի բնիկ ժողովրդի սեփականության վերջին կտոր, իշխանության կողմից խլելու նենգ քայլերին, Նարեկ Կարապետյանը նշել է, որ այդ շենքի վրա աչք ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոն» կոչվող կառույցը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում