ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՂՔԱՏՆԵՐԻՆ՝ «ԺԱՄԿԵՏԱՆՑ» ԲԼԻԹՆԵՐ, ՆՐԱՆՑ ԹԱՄԱՇԱՅԻ ՆԵՐՔՈ՝ ՔՊ-Ի ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ, ԱՆՔԱՇ ԿԵՐՈՒԽՈՒՄ
02.06.2026 13:44

     ԿՈՌՈՒՊՑԻԱ  //    

Ցուցադրական, անպատիժ կոռուպցիա-մետաղական տաղավարների ներքո «անծայրածիր» սեղաններ՝ ու՞մ հաշվին, ինչի՞ դիմաց…

Քարոզարշավի շուրջ ՔՊ-ի տարածած նեղէկրան տեսանյութերը վկայում են, որ հավաքներին ձևական գլխաքանակ կազմող, հիմնականում՝ սոցանապահով ընտանիքների անչափահասներ, վերջում միագիծ հերթ են կանգնում՝ ստանալու անհայտ ժամկետի թխվածքաբլիթներ: Դրանք բաժանվում են փողոցում, գետնին դրվող  արկղերից՝ սկսած մայիսի 8-ից: Բլիթները կարող են 3 օրվա ժամկետ ունենալ, ոչ հատուկ պայմաններում պահվելիս, երկար ճանապարհներին՝ ավելի կարճ, ուստի առավել հավանական է դրանց ժամկետանց լինելը:

Նշենք, որ այդ փոքրիկները հետո խմբերով հավաքվում են՝ թամաշայի, ականատես լինում Փաշինյանի ու իր թիմի ցուցադրական կերուխումների «անծայրածիր» սեղաններին: Այդ սեղաններին Փաշինյանի անվտանգությունը մոտ չի թողնում «ժամկետանց» թխվածքաբլիթ ստացած, ըստ երևույթին, աղքատ ընտանիքների փոքրիկներին:

Կոռուպցիայի կանխարգելման տեսակետից անհայտ է հարցը, թե ի՞նչ ֆինանսավորմամբ և ու՞մ կողմից է ապահովվում այդ «անծայրածիր» սեղաններով անքաշ կերուխումը՝ ՔՊ-ի սննդային կարիքները բավարարող հանրային վայրերում: Դիցուք, հենց մայիսի 23-ին Երևանի Ավան վարչական շրջանում «անծայրածիր» սեղաններով անքաշ կերուխումի տեսարան էր արձանագրված հենց ՔՊ-ի տեսանյութերում: Սեղանին խորովածի շամփուրը մեկնում էին Փաշինյանին, Ավինյանին, Եղոյանին, Ռուբինյանին, իսկ հետևում թամաշա անող փոքրիկներն էին, որոնց թիկնազորը մոտ չէր թողնում սեղաններին: Վերջում սեղանից Փաշինյանը սրբեց յուղոտ բերանը, ապա դիմեց փոքրիկներին. «Հը՞ ի՞նչ կա, էրեխեք…հիմա նկարվե՞նք, թե՞՝ քայլենք հետո»: Տեսանյութն ընդհատվեց…

Ի դեպ, ցուցադրական կերուխումներ ընդունված է անել համաժողովրդական միջոցառումների ժամանակ, որին ոչ միայն չի արգելվում, այլև խրախուսվում է հանրության մասնակցությունը, իսկ նեղ կուսակցական կերուխումը հանրային վայրում, հավաքված երեխաների թամաշայի ներքո, նողկալի տեսարան է: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում