ՔԱՂԱՔԱԿԱՆ //
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՆԽՈՒՄ, ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ…
Երևանում՝ Ազատության հրապարակում կայացել է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը՝ առաջնորդությամբ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի: Նա թվարկել է Փաշինյանի ձախողումները յոթ հիմնական կետերով. պատերազմ և զոհեր, տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքար, կոռուպցիա և պետական պարտքի ավելացում, սոցիալական անարդարություն, հանցավորության ու թմրամոլության աճ։ «Այս ամենը հանուն նրա են, որ մեկ մարդ անպայման ուզում է պահել իր աթոռը…Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի հետ և շատ լավ հարաբերություններ և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ…Պետք չէ սադրել մեծ պետություններին և հարվածի տակ դնել սեփական ժողովրդին։ Եթե դու սիրում ես մեր ժողովրդին, ուրեմն ռադդ քաշի՛ր և հարվածի տակ մի՛ դիր ժողովրդին»,-դիմելով Փաշինյանին ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով. «Մեր հետագա քայլերի բանաձևը շատ պարզ է՝ չկա Նիկոլը պաշտոնում, չկան խնդիրները Հայաստանում»:
«Հայաստան» դաշինքը ծրագրել է երաշխավորված խաղաղություն, գույքահարկի, ուղեվարձի թանկացումների չեղարկում, 2 մետրոյի կայարան՝ Դավթաշենում և Աջափնյակում և ցանցի ընդլայնում Մալաթիա-Սեբաստիայի ընդգրկմամբ…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում