ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ //
Մեղադրանքը, վարույթը որևէ հիմք չունեն. Վարդևանյան
Երկար էր երազել Բաքուն՝ վնասել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որն Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է: Բաքվի երազը կատարեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս առնչությամբ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ նրա դեմ մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ հիմք չունեն: Նա հայտարարել է. «Արթուր Ավանեսյանի գաղտնալսումից հետո հրապարակված ձայնագրությունն ակնհայտորեն կենցաղային խոսակցություն է՝ մի քանի ամսվա վաղեմության, ինչը չէր կարող հանդիսանալ կալանքի հիմք…Արթուր Ավանեսյանի նկատմամբ քաղաքական կալանք է կիրառվել»:
Հիշեցնենք՝ Փաշինյանի ցուցման ներքո գործող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ապրիլի վերջից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը մեկուսացվել է քարոզարշավից՝ գործազրկության կրճատմանն ուղղված իր թիմի նախընտրական ծրագիրը ներկայացնելուց հետո: