ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ», «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ, ԲՀԿ-Ն
25.05.2026 15:36

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ԱԼԻԵՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՔՊ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է, ՆՐԱՆ ՀԱՆՑԱԿԻՑ ՕՂԱԿՆԵՐԸ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՈՒԺԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՄԱՆ ԵՆ ԱՆՑԵԼ

Հանրային վստահությունից զուրկ են սոցհարցման այն արդյունքները, որոնք հակասում են իրական նախընտրական գործընթացների առերևույթ փաստերին:  Հանդիսանալով տեղեկատվավերլուծական անկախ թերթ, հարկ ենք համարում նշել, որ քաղաքագիտական տեսանկյունից իրավիճակի անկողմնակալ գնահատման համար հարկ է հիմք ընդունել ընտրական գործընթացին մասնակից ուժերի հավաքների մասնակիցների թիվը, կազմը՝ բացառելով վարչական լծակներ ունեցող ուժի դեպքում ենթակա պետօղակների աշխատակիցներին, ուժայիններին:

Այս առումով Ալիևի նախընտրած ՔՊ-ի շրջայցներին քաղաքացիներն արձանագրում են «շրջիկ կրկես»՝ մեքենաներով դես ու դեն տարվող: Փոխարենն՝ առաջատար ընդդիմադիր ուժերի հավաքներին մասնակիցների թիվն էականորեն գերազանցում է ՔՊ-ին: Դիցուք, օրերս Արմավիրում «Հայաստան» դաշինքի /քվեաթերթիկ 17/ հավաքը:

Ուշագրավ է Երևանի Ավան վարչական շրջանում արձանագրվածը. հորդառատ անձրևին երեկ՝ մայիսի 24-ին՝ «Ուժեղ Հայաստանի» /քվեաթերթիկ 3/ հավաքի մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցել է դրա նախորդ օրն Ավան եկած Փաշինյանի հավաքի մասնակիցների թվին, ինչը նա առանձնակի ծանր է տարել: Ավանում նրան հաստատ չէին սպասում. նախ՝ մի քանի հոգանոց ՔՊ-ի մեկուսի շրջայց էին արել թաղամասում, ապա 1 օր անց Փաշինյանն էր եկել ԱԳ նախարար Միրզոյանի ու քաղաքապետ Ավինյանի հետ՝ շրջիկ հետևորդների նախապես բերված խմբով: Չնայած ոչ անձրևային եղանակին, ավանցիները մեծ հաշվով արհամարհեցին ՔՊ-ին, ավելին՝ գրանցվեց աղմկահարույց միջադեպ Փաշինյանի թափառախմբից մեկը հիստերիայի մեջ ընկավ՝ լսելով թաղամասի մի բնակչուհու բողոքը Փաշինյանի դեմ: Ավանի Թումանյան թաղամասի այգում նրա ելույթի ունկնդիրների մեծ մասը, գրեթե 80 տոկոսն, անչափահասներ էին, մնացածը՝ յուրայիններ, ուժայիններ: Ամոթից նեղէկրան վիդիոկադրեր էին տարածել: Եվ քանի որ «Ուժեղ Հայաստանի» հավաքի մասնակիցները քանակով մի քանի անգամ գերազանցել էին ՔՊ-ին, Փաշինյանի ենթականերն անցել էին Ավանում «Ուժեղ Հայաստանի» դեմ ձերբակալումների՝ այդկերպ խոչընդոտելու մրցակից քաղաքական ուժին:

Հավաքների մասնակիցների թվի համեմատականը թույլ է տալիս արձանագրել, որ անգամ վարչական լծակներով ՔՊ-ն քաղաքական ուժերի սանդղակում 4-րդն է, ոչ թե առաջինը: Հետևապես՝ խոր կասկած են հարուցում սոցհարցման հեռախոսային տվյալները, քանզի որոշ վայրերում ՔՊ-ի հավաքներին ավելի քիչ մարդիկ են, քան «Միասնության թևերի» կամ Ազգային ժողովրդավարական բևեռի, ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ալյանսի հավաքներին:

«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ծրագրել է տնտեսական հիմնական ուղղությունները, փոքր և սկսնակ բիզնեսների համար շրջանառության 0 տոկոս հարկ սահմանել, առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել 180-210 մլրդ դրամ արդյունաբերության ոլորտում:  Վստահեցնում են, որ իրենց կառավարման դեպքում «ժամկետային յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք ստանալու է ամսական 40,000 դրամ վարձատրություն։ «20,000 մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակում 1,000 բնակարան հատկացվելու է զինծառայողներին՝ 50% զեղչով»։ Ստեղծելու են «ամրոց-պետություն», որը կունենա «խելացի սահմաններ»՝ զինված ուժերի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման ժամանակակից համակարգով: Սամվել Կարապետյանը նշել է, որ իշխանության գալու դեպքում նախատեսում են առաջին կառավարության նիստերից մեկում ընդունել նախաձեռնություն, որն անվանել է «Սաֆարովի կանխարգելման օրենք»՝ նպատակ ունենալով սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, որ իր կառավարման տարիները եղել են զերծ թշնամու հարձակումներից, շեշտել է երաշխավորված խաղաղության ապահովումը: Նա հավելել է. «Կիրանցում դելիմիտացիան իրականացրել են առանց քարտեզների և նորմատիվային փաստաթղթերի, տարածքներ են զիջել։ Այլևս զիջելու տեղ չունենք։ 10 տարի Հայաստանի նախագահ եմ եղել․ ո՛չ հարկերն են բարձրացել, ո՛չ գազի գինը։ Աղետի գոտի եմ վերականգնել, մի ցենտով պարտքը չեմ ավելացրել։ Ժողովրդի համար վնասակար ծրագրերը փակվելու են, այդ թվում չեղարկվելու է համընդհանուր պարտադիր հայտարարագրումը։ Դա անիմաստ գործ է։ Պարտադիր հայտարարագրում պետք է լինի բոլոր պետական պաշտոնյաների համար»։ Նա քննադատել է դիպլոմավորված ուսուցիչների ատեստավորման անիմաստ պահանջները ներկայիս իշխանության կողմից, շեշտել, որ կանխելու է դպրոցների փակումը: Ի դեպ, դպրոցների փակմանը խստորեն դեմ են արտահայտվել և՛ «Ուժեղ Հայաստանը», և՛ «Հայաստան» դաշինքը՝ դա համարելով գյուղերի ամայացման ծրագիր, որը չեղարկելու են:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում