ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
8 ՏԱՐԻ Է, «ՔԱՂՑԱԾ», ՀԻՄԱ ԷԼ ԽԵՂՃ ՀԱՐԻՖՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՔՊ-Ն՝ ՀԻՍՏԵՐԻԿ ՎԵՃԵՐՈՎ
21.05.2026 12:51

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ՏՆԵՐԻ ՎԱՐՁԵՐՆ ԷԼ ԱՅՆՔԱՆ ԹԱՆԿ ԵՆ, ՈՐ ԱՆՆԱՆ ՀԵՏ Է ԵԿԵԼ «ՁՐԻ» ԿԵՑԱՎԱՅՐ, ՎՐԵԺ ՈՒՆԻ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՊԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ
    Մինչև հիմա յուղոտ խորովածից ոչ ոք այդքան «քաղցած» չի մնացել, որքան 8 տարի բյուջեի գլուխ նստած ՔՊ վարչախումբը: Պաշտոնի ավարտին նրանց «քաղցն» անկառավարելի է դարձել: Ինչպես հայտնի է, աշխարհի տարբեր ծայրերից դեռ ցավակցականներ էին հնչում Ապրիլի 24-ի կապակցությամբ, իսկ ՔՊ վարչախումբը ցուցադրում էր փողոցային անհագ կերուխում և ժամանց՝ շղթայված ուժայիններով: Ի դեպ, նման շղթայված ուղեկցում ուժայիններն իրականացնում են նաև հանրության համար վտանգավոր հանցագործներին մեկուսացված տեղից տեղ ուղեկցելիս: Ուժայինների քանակով ընդգծվում է հեռացող վարչախմբի խեղճությունն այլ քաղաքական ուժերի հանդեպ, որոնք ժողովրդի, լրագրողների հետ շփվում են ազատ, կարիք չունեն զինված խումբ ներգրավելու, ինչպես «քաղցած» կուսակցախումբը:
    Վերջին շրջանում տարածված սկանդալային տեսանյութերով արձանագրվել է Փաշինյանի հիստերիան և հայ ժողովրդի 90 տոկոսի դեմ հրապարակավ վիրավորանքը. զոհերի հարազատների հետ վեճը, կանանց քաշքշելը,  զոհված թոռանը պահանջող պապիկի բերանը փակելն ու քաշքշուկով հեռացնելը հանրային վայրից, իր ձախորդությունների պատճառով անդառնալի կորուստներ կրած արցախցիների դեմ վայրահաչոցը , թե «Խի՞ եք  հետ եկել, ողջ մնացել»: Սա 2 պատճառ կարող է  ունենալ: Առաջինը՝ Եվրախորհրդարանի բանաձևը, որն ապտակ էր Փաշինյան-Ալիև մեկմեկու հերթ չտվող այն ելույթներին, թե իբր Արցախի հարցն ու այնտեղ բնիկ հայերի վերադարձի հարցը փակված են: Դրանով հաստատվեց, որ հայկական շահն առաջ մղող ոչ ֆորմալ իշխանությունն ավելի ազդեցիկ գտնվելով՝ դուրս է մղել Ալիևի օրակարգը՝ 300000 ադրբեջանցիների շուրջ, փոխարենը վերահաստատել ինքնավար կարգավիճակով միջազգայնորեն ընդունելի Արցախի բնիկ ժողովրդի իրավունքը: Երկրորդը՝ քվե ստանալու համար խեղճ հարիֆների փնտրտուքը ցանկալի արդյունք չի տալիս: Ժողովրդի դեմ ամենուր վեճերի են, պաստառ պոկելու համար անձին հասցնում են մահվան: Անցած օրերին ՔՊ-ի ձախողված քարոզի արդյունքում 1 զոհ, անհաշիվ քաղաքական ձերբակալումներ են արվել՝ հրապարակավ ցուցումներ տալով ՔՊ-ի գրպանային իրավապահներին:
    Քարոզարշավի ժամանակ Փաշինյանն իրավունք չունի հանդես գալ ի պաշտոնե, սակայն Հայաստանում կոռուպցիան հասել է այն մակարդակի, որ կանխարգելող օղակները չեն գործում: Վարչական ռեսուրսն անխնա շահագործվում է նաև Փաշինյանի ապօրինի ընտանիքի ձրի ապրուստն ապահովելու համար: Ինչպես կանխատեսելի էր, 8 տարվա պաշտոնավարման ավարտին անգամ չօրինականացվեց անձնական կապը Փաշինյանի և 4 երեխայի մայր Աննայի միջև: Պաշտոնատար անձի ոչ պաշտոնական, քաղաքացիական կապի մասին «Գործընթաց» անկախ թերթը գրել էր դեռ 2018թ.-ից: Այս տարեմուտից առաջ, Ճապոնիան Փաշինյանի պաշտոնական այցին մերժեց նրա ընկերուհի Աննայի հյուրընկալումը: Եվ վերջինս, չկարողանալով հարցը լուծել իր ու երեխաների իրավունքը խախտող Փաշինյանի հետ, վրեժի է անցել իրենց ապօրինի կապը լուսաբանողների դեմ: Նրա վերջին ասուլիսը՝ վկա:
    Ուշագրավ է, որ հենց տարեմուտից առաջ, երբ «Գործընթաց» թերթում հրապարակվեց «Գանգրահեր անծանոթի արձանը, հեռացված դպրոցի բակից, քանդակագործը կարող է նվիրել Աննային» հոդվածը, հաջորդ օրն իսկ ԱԺ-ն ապօրինի խոչընդոտեց մեր ելումուտն ԱԺ՝ դրանով իսկ խոչընդոտելով այնտեղ մեր տեղեկությունների տարածումը: Այս խոչընդոտմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Ալիևին քննադատող մեր մի հոդվածի դեմ՝ Ազգային Ժողովում գրաքննության ձախողված փորձը՝ Փաշինյանի շրջիկ լուսանկարիչ Դավիթ Մկրտչյանի կողմից, որն այս ընտրարշավի օրերին էլ շարունակում է նրան բջջային նկարահանումներով ուղեկցել ամենուր, տեղ-տեղ նրա փոխարեն վիճելով այլախոհ քաղաքացիների դեմ: Նրան ԱԺ-ում խստիվ արգելել էինք առնչվել մեր հետ, քանի որ բացահայտ գործել է հօգուտ Ալիևի՝ խախտելով հանրային ծառայողի համար սահմանված օրենսդրական արգելքը: ԱԺ հեռացող նախագահ Ալենը, որ ՀՀ անվտանգության երաշխավոր է համարում Ադրբեջանը, արտոնել է նրա մուտքն ԱԺ, շարունակելով իր աշխատակազմի ղեկավար Դ. Առաքելյանի հետ խոչընդոտել անկախ մամուլի մուտքը: Մեր իրավունքի խախտումը հրապարակավ հաստատվել է մեդիափորձագիտական և այլ ապացույցներով, սակայն պաշտոնի մայրամուտին Ալենը շարունակում է վնասել հանրային իրազեկմանն ԱԺ-ում: Նշենք, որ դեռ տարեսկզբին ԱԺ-ն՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, որպես ամենադռնփակ կառույց, ստացել է «Ժանգոտ կողպեք» մրցանակն՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից: 
    Դրանից հետո հայտնի էր դարձել Աննա Հակոբյանի ծանուցումն ի լուր բոլորի, որ ընդհատում է իր անձնական կապը Փաշինյանի հետ, լքում է կեցավայրը, կապրի վարձով: Հաշված օրեր անց, նա հետ է եկել Փաշինյանի ժամանակավոր կեցավայր, քանի որ Հայաստանում տների վարձերը շատ թանկ են: Նկատենք, որ Փաշինյաններին, կարծես, ձեռնտու են, ՀՀ ներկայիս օրենքները՝ թույլ տվող նպաստ ստանալու անչափահասի համար՝ անկախ նրանից միայնակ մայրն օրինական կապից է ամուսնալուծված, թե երբևէ չի էլ եղել օրինական կապի մեջ:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում