ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«8 ՏԱՐԻ ԿԱՌԱՎԱՐԵՑԻՆ, ԵՐԿՐԻ ԿԵՍԸ ՏՎԵՑԻՆ, ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ԵՐԿԻՐՆ ԱԼԻԵՎԻ ՓՉԱԾ ՓՈՒՉԻԿԻՑ»
16.05.2026 22:16

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //     

Դուք արժանի եք անվտանգ և ուժեղ Հայաստանի. «ՈՒժեղ Հայաստան» /քվեաթերթիկ համար 3/ 

«ՈՒժեղ Հայաստան» դաշինքի /քվեաթերթիկ համար 3/ գրեթե բոլոր հավաքները գերազանցում են ՔՊ-ին: Գտնվելով տնային կալանքի մեջ՝ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը պարբերաբար քաղաքացիների հետ հանդիպումներ է իրականացնում իր առանձնատան մոտ: Նա ընդգծում է. «Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից…Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով…Բոլորս միասին պարտավոր ենք Ալիևի փչած փուչիկը պայթեցնել: Այնպիսի «խաղաղություն», որը նա բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին,  Սյունիքին. հայաթափել, բերել, լցնել ադրբեջանցիներով, հետո նորից բարձրախոսով գոռալ, թե «խաղաղություն» եմ բերել»: Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանը 300000 ադրբեջանցիներով բնակեցնելու Ալիևի պահանջի հետ կապված ինքը դեռ 10 օր առաջ է պահանջել, որ ՀՀ իշխանությունը հրապարակային հերքի, եթե այդպիսի բան չկա, մինչ օրս որևէ հերքում չի ստացել: 

«Ուժեղ Հայաստանի» կարգախոսներում ընդգծվում են մի շարք առանցքային փոփոխություններ: Ծրագրել են ստեղծել 300,000 նոր աշխատատեղ, ՓՄՁ-ների համար հարկային արտոնություններ, ժողովրդագրական փոփոխություն. չորրորդ երեխայի համար յուրաքանչյուր ընտանիք կստանա 2 միլիոն դրամ, իսկ հինգերորդ երեխայի համար՝ անվճար բնակարան և այլն։ «Եկեղեցին մեզ 21-րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին...Պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան»,-նշել է Նարեկ Կարապետյանը բազմամարդ հավաքներին:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում