ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Արմավիրում ուսանողներին հորդորել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին»
16.05.2026 17:55

      ՀՐԱՏԱՊ  //    

Միասնության թևեր /քվեաթերթիկ համար 6/ վարչապետի թեկնածու Թաթոյանը ձայնագրություններ է հրապարակել

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ասուլիսում հրապարակել է ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է մի կին ուսանողներին հրահանգում մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին։

Խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է: Հրապարակված ձայնագրությունում ասվում է․ «Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինությանը երեսպարզ անեմ, դուք էլ՝ ինձ»: «Այս կինը, բացի դասախոս լինելուց նաև Արմավիրի ավագանու ՔՊ անդամ է»,-հայտնեց Թաթոյանը: