ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱՐՑԱԽԻ 1-ԻՆ ՀԱՂԹԱՏՈՆԻՑ, ԼՂ-Ն ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՃՎԱԾ Է ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԻԱՎՈՐ
09.05.2026 18:17

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   //     

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ ԱԼԻԵՎԻ «ՔԱՂՑԸ» 8 ՏԱՐԻ ՍՆՈՂ ՔՊ-ԻՆ՝ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐՈՎ
    Մայիսի 9-ը 30 տարի առաջ, ժողովրդի կամավորական Արցախյան շարժման արդյունքում, Շուշիի ազատագրմամբ հայերիս համար դարձավ Եռատոն-Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակ, Շուշիի ազատագրում և Արցախի ՊԲ-ի կազմավորում։ Փաշինյանի օրոք, ժողովրդի թիկունքում դավաճանական գործարքի ստորագրմամբ, ապա ավելի ուշ հակասահմանադրական հայտարարություններով իրավիճակը հանգեցվեց նրան, որ թշնամու կողմից Արցախն ամբողջական օկուպացվեց, էթնիկ զտվեց: Թշնամու ապօրինի զավթումները ցանկացած պահի կարող են վիճարկվել, հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ընդունված ինքնավար կարգավիճակի մերժումը Բաքվի կողմից դատապարտվում է միջազգային հանրության կողմից: Վերջերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, ՌԴ կողմից ԼՂ ինքնավար կարգավիճակի ընդգծումը դրա վառ փաստերն են:
    Անառարկելի է,  որ Արցախյան 1-ին իսկ ազատամարտում հայերի հաղթանակը 30 տարի ռեգիոնում խաղաղություն էր ապահովել: Հայկական կողմն ադրբեջանական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանական ազատամարտում 2 անգամ է հաղթել՝ 1994թ.-ին և 2016թ. ապրիլին, ընդ որում բացարձակ ինքնուրույն: Մեր այս հաղթանակները համահունչ են 1945թ. Հայրենական պատերազմում հայերի ներդրած ծանրակշիռ ավանդին, որին էականորեն զիջում է Ադրբեջանը: Այս տարի Մոսկվան պաշտոնական հրավեր չէր ուղարկել Փաշինյանին: Վերջինիս գլուխը խառն է. 8 տարի է, բավարարում է իր «եղբայր» Ալիևի «քաղցն»՝ ի հաշիվ հայկական ազգային ու պետական շահերի: Հետևապես՝ իր ծրագրերի անվտանգության երաշխավոր է համարում տեռորիստական պատերազմով հայ ժողովրդին հազարավոր զոհեր պատճառած, հայերի բնօրրանը թալան ու ավերի վերածած Ալիևին: Վերջինս հույս ունի Փաշինյանի վերարտադրությամբ վեր ածել Հայաստանն Արևմտյան Ադրբեջանի: Հայ ժողովուրդն ունի բացառիկ շանս կանխելու դա խաղաղ ճանապարհով՝ պարտադիր մասնակցելով առաջիկա հունիսի 7-ի ընտրությանը, թույլ չտալով Ալիևի թեկնածուի անցողիկությունը՝ քվեարկելով առաջատար ընդդիմադիր ուժերի օգտին: Ուշագրավ է, որ այս անգամ քարոզարշավը մեկնարկել է հենց Արցախի 1-ին հաղթատոնի օրվանից:
    «ՈՒժեղ Հայաստան» դաշինքը, որ քվեաթերթիկով համար 3-ն է, «Մայր Հայաստան»-ի մոտ բազամամարդ հավաքից հետո երեկ քայլերթով հասել էր Ալիևի թեկնածուի կամակատարների խափանման միջոցի հետևանքով տնային կալանքի մեջ պահվող վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ: Իր առանձնատան մոտ դիմավորելով աջակիցներին՝ Սամվել Կարապետյանն ընդգծել է․ «Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից․․.Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով, ․․Բոլորս միասին պարտավոր ենք Ալիևի փչած փուչիկը պայթեցնել»։ Այսօր՝ տոնի առթիվ  «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է. «Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա…Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ», - նշված է ուղերձում: Միաժամանակ հերքել են ՔՊ-ի կեղծ տեղեկությունները, թե իբր Հաղթանակի զբոսայգուց բերման են ենթարկվել դաշինքի երեք աջակից: Նշված անձինք չեն հադիսացել հավաքի մասնակից:
    Քվեաթերթիկով համար 17-ն է «Հայաստան» դաշինքը, որի  վարչապետի թեկնածու, Արցախի 1-ին և Հայաստանի 2-րդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանն, ի թիվս այլ քաղաքական գործիչների, այցելել է «Եռաբլուր» և Հաղթանակի զբոսայգի: Ըստ Քոչարյանի. «2020թ. պատերազմը պարտվելու պատերազմ չէր»: Նա հավելել է, որ ՔՊ-ն եռագլուխ՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան կուսակցություն է: Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Սյունիքում Արցախի մասին հնչեցրած հերթական դավաճանական, հակասահմանադրական բնորոշմանը, թե «այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել», ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է. «Նույնիսկ մեր թշնամիներն այսքան լկտի կերպով չեն ասում, որ Արցախը հայկական չի եղել: Եթե սա մնա, նույնն ասելու է Սյունիքի ու ամբողջ Հայաստանի մասին»։ «Հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է միահամուռ կերպով ոտքի կանգնի ու թույլ չտա Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի վերարտադրությունը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը։
    Արդարության հետ ասոցիացվող «Միասնության թևերի» /քվեաթերթիկ 6/ քարոզարշավն՝ ի դեմս Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի,  մեկնարկել է Գոշավանքից: Այսօր՝ մայիսի 9-ին Եռաբլուր այցից հետո Երևանի Նոր Նորքի բնակիչների հետ համդիպմանը նա նշել է. «Այս իշխանությունը մաքուր ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, լրիվ Ադրբեջանի մարդն է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար ի՞նչ պետք է անենք. լրիվ մեր ուժին, մեր զորությանը պետք է ապավինենք»:
    «Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ նշել է Գագիկ Ծառուկյանը, որի առաջնորդած  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քվեաթերթիկով համար 7-ն է: «Ցավոք, այսօրվա իշխանության պատճառով, մեզնից խլվեց Եռատոնը։ Այս իշխանություններն ուրացան այդ ամեն ինչը և իրենց վարած դավաճանական քաղաքականության արդյունքում մենք այսօր ո՛չ Շուշիի հաղթանակի օրն ենք նշում, ո՛չ էլ կարող ենք Արցախ այցելել»,-նշել է նույն դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանը օրվա առթիվ «Հաղթանակ» զբոսայգում: Նշենք, որ ընտրությանը 10 համարի ներքո մասնակցում է նաև Հայ ազգային կոնգրեսն՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի: ԿԸՀ-ն հրապարակել է մասնակից բոլոր ուժերի քվեաթերթիկների համարները:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում