ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՆԻ՞ ՏԵՂ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՔՊ-Ի ԱՐՈՒՍՅԱԿԸ՝ ԱԺ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆՈՒ՞Մ, ԹԵ՞ «ԿՐՔՈՏ ԿԻՆԸ» ՍԵՐԻԱԼՈՒՄ
07.05.2026 21:43

     ԱՆԴՐԱԴԱՐՁ  //    

«Երբ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստանում, և մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք»,-հորդորում են նրան

Եթե լսել եք խառն ու անհոդաբաշխ ելույթներ ԱԺ պատգամավորից, հարկ է ճշտել, արդյո՞ք  ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանը չէ՞: Երբ ամիսներ առաջ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայհոյում էր եկեղեցու հասցեին, իսկ իրականում դիմացը նստած յուրային կանանց հայացքին նայելով, շատերիս տհաճորեն զարմացրեց Ջուլհակյանը, եկեղեցու թեմայից սեռական հարաբերությունների շեղված ելույթով, որի շրջանակում ամբիոնից դիմել էր Փաշինյանին «Մեծարգո»-յով: Այնքա¯ն խոնարհվեց, որ վերջերս ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կարգվեց:  

…Բայց հո՞ բառապաշարը չես փոխի: Վերջերս լսելով ընդդիմադիր քաղաքական ուժի աջակից Գոհար Ղումաշյանի կալանքի մասին, որի հաշվով ակնկալվում էր կալանքից ազատում՝ որպես նորածին ունեցող, Ջուլհակյանը հրապարակավ ասել էր. «Երբեք կրծքերը և նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում չեն կարող ինդուլգենցիա լինել»:  Ակնհայտորեն Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարի բառամթերքից դուրս այս գռեհկությունը, հիմք է տալիս կարծելու, որ Ջուլհակյանը գուցե համատեղությամբ աշխատում է նաև «Կրքոտ կինը» սերիալում, պարզապես գործի ծանրաբեռնվածությունից ելնելով, տեքստերն է խառնել: Կամ գուցե հավակնում է «Կրքոտ կինը» սերիալի քասթինգն անցնել, բայց այն ավարտվել է, դժվար Քիմն իր տեղը զիջի Արուսյակին: 

«Երբ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստանում, և մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք»,-հորդորել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Ջուլհակյանին: Վերջինս, սակայն, նախընտրում է հեշտ կյանքը, եթե կարելի է «կոճակ» սեղմելով աթոռ պահել, ինչու՞ օրենք կարդալ: Այս սկզբունքով նա վերջին քառօրյայում քվեարկել էր առերևույթ կոռուպցիոն  օրենսդրական փաթեթի շուրջ, որը հարուցում է սահմանադրաիրավական խնդիր, այն է՝ մամուլի ազատության սահմանափակում, տնտեսական մրցակցության խաթարում: Մանրամասները նրան գրավոր ներկայացված են եղել, շրջանցել է… 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 401 համարում