ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ու՞ր կթռչի իշխանափոխության պահին
28.04.2026 14:04

       ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ  //    

Փաշինյանը փնտրել ու գտել է  էժան տոմս– դեպի Լառնակա

Կտանի՞ իր հետ ապօրինի ընտանիքին, թե՞՝ ոչ, հարց է

«Դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա»,-հայտնել էր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հեռացող վարչապետ Ն. Փաշինյանը՝ բոլորիս հուշելով, թե ու՞ր կթռչի իշխանափոխության պահին: sms-ային հաղորդակցությունից կախված վարչապետը նաև հավելում է. «Ինձ ուղարկեցին սքրինշոթեր, որ կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, այսինքն՝ 900 դրամով միակողմանի ավիատոմս կա Գյումրի-Լառնակա»: 

Ինչպես հայտնի է, ընտրությունները ևս տեղի են ունենում կիրակի օրն, այնպես որ Փաշինյանի այս ճշտումը լիովին տեղավորվում է հունիսի 7-ի կիրակի օրը տեղի ունենալիք զարգացումների մեջ: Բացառված չէ, որ այդ ուղևորությանը ոչ ոք չի էլ կասկածի Փաշինյանի թոշակառու լինելուն, քանզի ներկայիս բազմաթիվ թոշակառուներ ավելի երիտասարդ են, քան Փաշինյանը: Նրա 60-ականների խորհրդանիշ գլխարկն ընդգծում է ոչ միայն տարիքն, այլև այդ ոճի գլխարկը  նախատեսված է ակցենտավորելու ականջների չափսը: Ի տարբերություն Փաշինյանի հնագույն արտաքինի՝ արդի ժամանակներում թոշակառուներն իրենց նորաձև արտաքինով կարող են ճաշակ թելադրել անգամ երիտասարդներին: Եվ դա ոչ մի կապ չունի փողի հետ:

Փոխարենը մի ավտոբուս չինովնիկ, որը դատարկում է բյուջեն ինքնապարգևատրումներով, շարունակում է սնվել կեղտոտ ձեռքերով, մսխում փողը գինարբուքներում, դիսկոտեկներում, ցուցադրում ալկոհոլային զվարճանքը՝ խմիչքը թափթփելու այն տեսակադրերով, որոնք տարածված են համացանցում՝ ներառյալ  Փաշինյանի դուստրերի շուրջ: Կտանի՞ իր հետ ապօրինի ընտանիքին, թե՞՝ ոչ, հարց է:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում