ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ //
«Մենք պատրաստ ենք ամեն ինչ զnհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանն ամեն ինչ զnհաբերում է հանուն աթոռի»․ Սամվել Կարապետյան
Տևական ընդմիջումից հետո Ազատության հրապարակն ապրիլի 11-ին լեփլեցուն էր. «Ուժեղ Հայաստան»-ի հրավիրած մեծ հանրահավաք-երթը կայացավ՝ Սամվել Կարապետյանի ուղերձով. «Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ` եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար: Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի վախի ներքո և պառակտված վիճակում…Թեև անձամբ ձեր կողքին չեմ, բայց ես միանում եմ ձեր բոլորի ձայներին: Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել: Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին: Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանն ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։ Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է:
Հարգելի հայրենակիցներ, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն նոր գործարաններով, 300 000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով: Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով», — նշել է նա: