ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՐԱԴԱԴԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՁԱՄԲ ԽԱՄԵՆԵԻՆ Է ԿԱՅԱՑՐԵԼ՝ 10 ԿԵՏԱՆՈՑ ԾՐԱԳՐՈՎ
10.04.2026 15:18

     ԱՐՏԵՐԿԻՐ  //    

ՌԴ նախագահ Պուտինը ևս հրադադարի որոշում է ընդունել՝  Զատկի տոնի կապակցությամբ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վերահսկում է իրավիճակը երկրում և անձամբ է կայացրել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ պատերազմում հրադադար հաստատելու որոշումը:  ԱՄՆ-ին ներկայացված 10 կետից բաղկացած ծրագիրն՝ ըստ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «աշխատանքային հիմք» կլինի բանակցությունների: Եթե հրադադարը խախտվի, լայնածավալ մասշտաբ կհաղորդվի: Իրանի 10 կետից բաղկացած ծրագիրը հետևյալն է՝

  • Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։
  • Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։
  • Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։
  • Հորմուզի նեղուցի վերաբացում։
  • Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։
  • Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։
  • Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։
  • Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։
  • Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։

Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։ Բանակցությունները նախատեսված է սկսել ապրիլի 10-ից:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինն իր հերթին Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարել՝ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը: Հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերը պետք է պատրաստ լինեն կասեցնելու հակառակորդի կողմից հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն։ Կրեմլում հավելել են, որ իրենց կարծիքով՝ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի Դաշնության օրինակին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Զատկի տոների ընթացքում հրադադար հաստատել։