ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սոցիալական պետության հիմքերն այսօր, ցավոք, խարխլվել են. «Հայաստան» դաշինք
09.04.2026 15:35

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   

«Սոցիալական պետության հիմքերն այսօր, ցավոք, խարխլվել են։ Ատելություն և անհանդուրժողականություն կա ոչ միայն հասարակության տարբեր շերտերի միջև, այլև նույնիսկ մի ընտանիքի մեջ։ Այս ամենի պատճառը միայն ծանր հոգեբանական վիճակը չէ։ Սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը բերել է և շարունակում է ամրապնդել։ Սոցիալապես խոցելի խավի եկամուտներն ակնհայտորեն հետ են մնում կյանքի թանկացումներից։ Մեր առաջնային քայլերից է լինելու նվազագույն աշխատավարձի հավասարեցումը կենսապահովման զամբյուղին, բազային կենսաթոշակի ավելացումը և դրա պարտադիր ինդեքսավորումը։ «Հայաստան» դաշինքը վերանայելու է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը, նվազեցնելու է գույքահարկը, կիրառվելու է շքեղության հարկը։ Սոցիալական համերաշխությունը ձևավորվելու է նաև եկամուտների արդար վերաբաշխմամբ։ Չեղարկվելու է համատարած հայտարարագրումը»,,- առավել մանրամասն՝ տեսանյութում: