ԻՐԱՎՈՒՆՔ //
ԱՇԱԿԵՐՏԻՆ 2 ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆՔ՝ ՆԻԿՈԼԻ ԹԻԿՆԱԶՈՐԻ ՀՐՄՇՏՈՑԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԾԵՍԻՆ ԱՆՊԱՏԻԺ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
2 ամսով կալանված աշակերտը հիվանդանոցում է: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջնորդմամբ մի խումբ անձինք՝ թիկնազորի հետ, նախապես ունենալով քաղաքական նպատակներ, առերևույթ տեսնելով, որ եկեղեցին լի է մարդկանցով, որոնք անտարբեր են իրենց հանդեպ, հրմշտոցով ,,ներխուժել,, և խանգարել են ծեսը: Նշված քայլը հարուցել է հանրային վրդովվմունք, մարդիկ սկսել են տարբեր արձագանքներ հնչեցնել՝ ,,Դավաճան, հեռացի՛ր,,, ,,Ամեն տե՞ղ եք պատրաստվում պղծել, չկպնեք ինձ,, և այլն: Կարճ ժամանակ անց, տեսնելով, որ ժողովուրդը չի հանդարտվում, թիկնազորն արագացրել է քաղաքական նպատակով ծեսին միջամտած խմբի հեռացումը եկեղեցուց՝ գիտակցելով, որ չի կարող դիմակայել ժողովրդի աճող բողոքին: Եկեղեցուց դուրս գալիս՝ նշյալ խմբակը թիկնազորի ուղեկցությամբ շարունակել է կոպիտ հրմշտոցը և այդկերպ շեղել հավատացյալների աղոթքը, հարուցել վեճ: Քաղաքացիներից մի քանիսի նյարդերը տեղիք են տվել, 2 երիտասարդ, ավելի ուշ ԶԼՄ-ների պարզմամբ, աշակերտներ, դիտողություն են արել իրենց հրմշտողներին: Դրանից քաշքշուկ է ծավալվել: Աշակերտներից մեկին հարվածել են:
Փաշինյանը և Ալենը հայացքներ են փոխանակել, հրահանգներ փոխանցել թիմակիցներին: Այդ ընթացքում 2 աշակերտի դեմ թիկնապահները շարունակել են հրմշտել՝ դրսևորելով առերևույթ ոչ պրոֆեսիոնալ վարք, սրել իրավիճակը: Ուշագրավ է, որ եկեղեցուց դուրս գալուց հետո Փաշինյանի կողքից անհետացել է Ալեն Սիմոնյանն, ըստ երևույթին ուժայիններին ապօրինի հրահանգելու ընդդեմ իրենց քաղաքական ակտը եկեղեցում ձախողած հավատացյալների: Ըստ լուրերի, երիտասարդներից մեկի ծնոտին հարվածել է Փաշինյանի թիկնազորը: Ավելին, ՆԳՆ ոստիկանության ծառայողները գործ են հարուցել հրմշտոցի ենթարկված և դիտողություն արած հավատացյալների դեմ՝ ոչ միայն խուլիգանության, այլև պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով, ձերբակալել են 3 անձի: Այսինքն՝ հաստատել են, որ Փաշինյանի թիմը եկեղեցի է մտել քաղաքական ակտի, սակայն կաշկանդված լինելով նրանց պաշտոնեական դիրքով, որևէ մեղադրանք չեն առաջադրել նրանց: Սա հերթական նողկալի դեպքն է, որ իշխանությունը դես ու դեն սադրում է քաղաքացիներին վեճի…
Առավել մանրամասն՝ Գործընթաց թերթում