ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԺՈՂՈՎՐԴԻ` «ՌԱԴ ԵՂԵՔ»-Ը ՉԸՆԿԱԼՈՂ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐՈՒՄ
26.03.2026 21:16

      ԻՐԱՎՈՒՆՔ  //     

Փաշինյանի  խոստովանած հանցանքի դեմ հաղորդում է տրվել, Ալենն էլ ԱԺ-ի մոտ հայհոյել է 44-օրյայի զեկույց պահանջողին...

Պատերազմում պարտված, բայց ամենաշատ պարգևատրվող ՔՊ վարչախումբը, որն անտեսել է ավելի վաղ ժողովրդի հնչեցրած քաղաքավարի կոչը՝ հրաժարական տալ, հիմա բախվում է «Ռադ եղեք» հրահանգների, էլի չի ընկալում պարզ տեքստեր: Փաշինյանը կիսատ-պռատ քարտեզի ուրվապատկերով կրծքանշանն է առել, դես ու դեն սադրում է մարդկանց վեճի: Փաշինյանը հանցանքի ինքնախոստովանություն է արել, 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հարազատները հաղորդում են ներկայացրել դատախազություն:

Նշենք նաև, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն արդեն մի քանի օր է՝ հավաքվում են ԱԺ-ի մոտ՝  պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը: Պատերազմում պարտված վարչախմբի  ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն էլ խորշում է զոհերի, անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի պահանջը կատարել: Ավելին, այսօր ԱԺ-ին հարակից Դեմիրճյան փողոցում, անցել է հրապարակավ հայհոյանքի, ակցիայի մասնակից տղամարդու հետ խոսելու անկարողության արդյունքում: Նշենք, որ Սիմոնյանն օրենքով կրում է պարտականություն, որի չկատարման դեպքում պարտավոր է փաստարկել, հիմնավորել: Ակցիայի մասնակիցն իրավունք ուներ նրանից պարզել անգործության և զեկույցի հրապարակումից խորշելու պատճառը: Մինչդեռ Ալենը հրահանգել է թիկնազորին՝ հեռու քաշել քաղաքացուն: 

Այսպես, հերթական սկանդալում հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանն, իբրև պաշտոնյա, խախտելով զսպվածության և քաղաքավարության համընդհանուր հայտնի կանոնները հայհոյանք է թույլ տվել, ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիների: Վիճաբանության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ են հնչել, Դեմիրճյան փողոցից երկու անձ ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է, բերման են ենթարկվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայհոյանքը մնաց անպատժելի: Քիչ առաջ «Գործընթաց» թերթի  հարցմամբ՝ տեղեկացանք, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում