ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Առանց ստուգման ռազմական ինքնաթիռով թռիչքները՝ ՀՀ օդով դեպի Բաքու, դավաճանական են
19.03.2026 19:45

      ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ   //   

Դրանց ստուգումը պետք է ոչ միայն անվտանգության, այլև մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում 

Առանց դիվանագիտական փորձ ու գիտելիքի ՀՀ ԱԳ նախարարի աթոռին հարստացող Միրզոյանի օրոք ԱԳՆ ՀՀ օդային տարածքով այլ երկրներից դեպի Բաքու ռազմական ինքնաթիռով թռիչքների համար առաջարկում է կույր հավատ տածել  օտար երկրից իրեն հաղորդված տվյալի վրա՝ առանց այն ստուգելու:  «Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով»,- ասում է Հայաստանի ԱԳՆ: C-130J օդանավն, ըստ փորձագետների, բեռնատար ռազմական օդանավ է՝ նախատեսված ռազմական տեխնիկա, բեռներ, զինվորներ տեղափոխելու համար:

Այն փաստը, որ ՀՀ իշխանությունը չունի ապացույց, թե իրականում ի՞նչ է դրանով տեղափոխվել, կարող է հիմք տալ թռիչքը թույլ տվողին պատասխանատվության ենթարկելու, քանզի ՀՀ ինքնիշխան տարածք, նշանակում է՝ հսկողություն դրա ցամաքով և օդով ցանկացած տարանցման նկատմամբ: Դա է պահանջում ոչ միայն անվտանգության, այլև մաքսանենգության դեմ պայքարը, քանզի բացառված չէ, որ այդ օդանավով կարող էր ոչ միայն զենք տեղափոխվել, այլև թմրանյութ: Առանց ստուգման նման թռիչքների թույլտվությունը քաղաքական կոռուպցիոն ռիսկեր է կրում, հիմնովին դավաճանական է: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում