ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ալիևի հետ մրցանակով 1 մլն դոլար շահ ստացողը հուշեց, թե ինչու՞ Հուշակոթող Վենսի այցին չէր ուղեկցում իր ԱԳն Միրզոյանը
Հարևան երկրում պատերազմ է, իսկ Փաշինյանը ներպետական շրջայցերին է «պատերազմ» մղում ժողովրդի դեմ, թե ինչու՞ են դժգոհ իրենից, կարծես, պետք է շնորհակալ լինեին Արցախը հանձնելու, ժողովրդի 30 տարվա հաղթանակը պահելու անկարողության համար: Այս ֆոնին նրա «խաղաղության» պաստառն ավելի շատ ժողովրդին հիշեցնում է իր պահվածքը պատերազմի ժամանակ ու դրանից հետո, զոհերի մասունքների հանդեպ Անահիտ Ավանեսյանի վարքը, ժողովրդի կրած անդառնալի կորուստները: Բավական չէ, որ ձախողումների շարքը շատ երկար է, ՔՊ վարչախումբը վերջին ամիսներին ավելի է բազմապատկել ժողովրդի խնդիրները բոլոր տիրույթներում, ընդգծված է դարձել իշխանության անգործությունը, անկարողությունը լուծելու անգամ տարրական հարցեր, իրավիճակը, որը մոտ է ճգնաժամին:
Ի սկզբանե 2018թ.-ից վարչապետի բյուջետային աթոռը գերագնահատող Փաշինյանը չի պատկերացնում, թե որքա՜ն է փոխվել իրավիճակը: Եվ կարծում է, թե ժողովրդից կարելի է քվե ակնկալել՝ արհամարհելով նրա կամավորական շարժումը՝ հանուն Արցախի, իսկ ՀՀ Սահմանադրությունը փոխել այնպես, ինչպես ուզում է Ալիևը, որ ՀՀ Սահմանադրությունից դուրս մղվի ՀՀ Անկախության հռչակագիրը: Չլինելով իրավաբան, Փաշինյանը արհամարհում է մասնագիտական հանրույթի կոչը՝ զերծ մնալ արկածախնդիր և ՀՀ անկախությունը վտանգող քայլերից: Նման գործելակերպը մասնագետները բնորոշում են՝ որպես հանցավոր:
Նշենք, որ Փաշինյանը վերջերս Ալիևի հետ մրցանակ է կիսել՝ ստանալով անձնական շահ 1 մլն դոլար: Խաղաղությունը, որի մասին խոսում են նրանք եկուստեք, հենված է Ալիևի կեղծ հաղթանակի վրա, որին նա հասել է երկրների տեռորիստական խմբային հարձակմամբ, ֆոսֆորային, կասետային արգելված զենքերի կիրառմամբ՝ ընդդեմ Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքով ձեռքբերած 30-ամյա Հանրապետության: Այդ օրերին, Փաշինյանի իշխանությունը քողարկելով իր անկարողությունը՝ կատարելու Արցախի անվտանգության երաշխավորի դերը, ժողովրդին այնպես էր խաբել, որ անգամ արտակարգ դրության պայմաններում, երբ ԶԼՄ-ները հրապարակում էին միայն պաշտոնական լրահոս, ժողովուրդը՝ բորբոքված ինքնաբուխ ներխուժել էր Կառավարություն և ԱԺ՝ պարզելու՝ ի՞նչ է իրականում կատարվում: Դրանից հետո Փաշինյանը մինչ օրս իշխանությունը պահում է ընդդիմախոսների դեմ ապօրինի միջոցներ կիրառելով՝ տապալելով ժողովրդավարական իրավակարգը:
Այս համատեքստում, այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ապօրինի ցուցումները հասել են ընդհուպ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բնականոն աշխատանքի խաթարման՝ գիտնական տնօրեն Էդիտա Գզոյանի ապօրինի հեռացման դրդելուն: Նա՝ 5 գիրք էր նվիրել ԱՄՆ փոխնախագահին, որոնցից մեկն ամերիկյան մամուլի արձագանքն է՝ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ 1905–1921 թվականներին, պատմական վկայությունների ժողովածու է: Ողջ կոլեկտիվն ապշած դիմել է ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին՝ վերականգնելու գիտնականին իր աշխատանքում: Խոսքի ազատության դեմ այս հակասահմանադրական քայլով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ցուցումով է թանգարանի տնօրենը հրաժարականի դիմում գրել: Սրանով նա հուշել է նաև, թե ինչու օտարազգի Վենսի Հայոց ցեղասպանության հուշակոթող այցին նրան չի ուղեկցել իր ԱԳՆ աշխատակից Արարատ Միրզոյանը: Փաստացի, վարչապետի բյուջետային աթոռը զբաղեցնողն օգտագործելով իր պաշտոնեական դիրքն իբրև առավելություն, ոգեշնչված հավանաբար վերջերս Ալիևի հետ համատեղ ստացած անձնական շահից՝ 1 մլն դոլարից, իր ոչ անմիջական ենթակային պարտադրել է ընդունել իր ապազգային, հակապետական տեսակետն՝ ընդդեմ Արցախյան շարժման, որն անառարկելի փաստերով կամավորական ժողովրդական շարժում է: Եվ սա այն Փաշինյանն է, որն այնքան հեռու է քաղաքականությունից, որ ռեգիոնալ իրավիճակում 0 դերակատարմամբ, տարված է այնպիսի թեզերի տարածմամբ, որոնցով ժողովրդի կամքը, նրա հաղթանակը, պատմությունն է արժեզրկում: Նա վախենում է հրաժարականից. գիտի, որ առանց վարչական ռեսուրսի ՔՊ-ն չի ստանա անգամ 0,3 տոկոս:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում