ՄԱՐՏԻ 8-ԱՊՐԻԼԻ 7
ԿԱՆԱՆՑ ՏՈՆԱԿԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Մարտի 8-ից Ապրիլի 7-ը՝ կանանց տոնական միամսյակը, լավագույն առիթ է արժևորելու կանանց, աղջիկներին, մայրերին՝ լրացնելու այն խորհուրդը, որ ժամանակի անհունում, միշտ դրված է եղել կին էակի հանդեպ սիրո ու հարգանքի հիմքում: Մեծ է ու անգնահատելի մեր պետության հերոսածին մայրերի առաքելությունը, տաղանդավոր ու արժանավոր աղջիկների, կանանց դերը՝ տարբեր ոլորտներում պատվով ձեռքբերած հաջողությունների, նաև նրանց, ովքեր մեր օրերում ստիպված են երբեմն մարտահրավերներ հաղթահարել՝ ի սպաս պետության ներկայի ու ապագայի:
«Գործընթաց» թերթի խմբագրակազմը, շնորհավորելով կանանց տոնական միամսյակի կապակցությամբ՝ մաղթում է, որ աղջիկների, կանանց, մայրերի սերը, հոգատարությունն ու նվիրվածությունն առ հայրենիք լիակատար ներդաշնակություն ու խաղաղ լույսի ջերմություն բերեն մեր երկրին: Եղե՛ք, առողջ ու սիրված և շրջապատը լցրեք գարնանային թարմությամբ ու գեղեցկությամբ: Թող, որ Ձեզանից անմասն չլինեն կանացի քնքշանքը, առանձնահատուկ հմայքն ու բարեկրթությունը, որ կներշնչեն բարու լույսով նոր արարմունքի:
«Գործընթաց» թերթի խմբագրակազմ