ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-Ն ԱՆՀԻՄՆ ՄԵՐԺՈՒՄ Է՝ 44-ՕՐՅԱՅԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՏԱԼ ՊՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ
02.03.2026 15:41

     ԻՐԱՎՈՒՆՔ  //    

Փաշինյանը, Ալենը վախենում են վատ դրության մեջ հայտնվել…

«Ես իրավունք ունեմ սահմանադրական օրենքով՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով, ծանոթանալ դրան, դիմել եմ ևս մեկ անգամ, դրա վերաբերյալ եղել է համապատասխան հայտարարություն, որևիցե պատասխան դեռևս չունեմ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը…

Անհետ կորած զինվորի հարազատ Արսեն Ղուկասյանն իր հերթին հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հասցեագրած դիմումով պահանջել էին հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, սակայն ԱԺ-ն իր պատասխանում նշել է, թե այն գաղտնագրվել է և առանց համապատասխան թույլտվության, ենթակա չէ «այլ անձանց» տրամադրման: Դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ նա նշել է. «Դավիթ Առաքելյա՛ն, այլ անձը դու ես, մենք այլ անձինք չենք, մենք այն մարդիկ ենք, ովքեր դատարանով, օրենքով ճանաչվել են տուժողի իրավահաջորդ»: Նա հավելել է, որ փաստաբանները նորից կդիմեն՝ թվարկելով  հղումներն օրենքի կետերին՝ ի ապացույց, որ ԱԺ-ի տված մերժողական պատասխանն ուղղակի անհիմն է: Նշենք, որ զեկույցը պատրաստ էր հանրայնացման, երբ Ալեն Սիմոնյանը հայտնեց դրա գաղտնագրման մասին:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում