ՔԱՂԱՔԱԿԱՆ //
ԱՄՆ-ը այնքան թույլ է, որ ստիպված է եղել այլ երկրների ներգրավել Իրանի դեմ պատերազմում
«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հարցին պետք է պատասխանի Վաշինգտոնը․ համաձայնության հասնելը շատ մոտ էր, երբ Վաշինգտոնը սկսեց ռшզմական գործողությունը»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։ Արաղչին ասել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության բանակցությունները խափանելու նպատակային արշավի արդյունք է։ Նշենք, որ ԱՄՆ-ը Իսրայելի հետ փետրվարի 28-ից հրթռիռակոծում են Իրանի տարածքը, ինչն էլ հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Նշվում է, որ դրան արդեն միացել է նաև Կանադան: Փաստորեն ԱՄՆ-ը այնքան թույլ է, որ ստիպված է եղել այլ երկրների ներգրավել Իրանի դեմ պատերազմում: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և ԱՄՆ-ի`յոթ երկրներում գտնվող ռազմաբազաներին։ Դրանց թվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Իրաքյան Քուրդիստանում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող օբյեկտները: Հարվածներ են հասցվել նաև Իսրայելում գտնվող օբյեկտներին, որոնց թիրախը եղել է երկրի կենտրոնը։ Իրանի դեմ պատերազմում սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։ Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:
Իրանի հարևան բոլոր երկրները ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում, իսկ Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, շռայլ ինքնապարգևատրումներից, ժամանցային վայելքներից բացի, կարկանդակ ուտելու թեթևամիտ սելֆիներ են ցուցադրում նախընտրական քարոզչաերթերի ընթացքում: Ռեգիոնի թեժացող իրավիճակի ֆոնին ժողովուրդն այս ամենը գնահատում է ոչ այլ ինչ, քան «պարապուրդ» պաշտոնյաների, որոնց առաջնորդում են սոված չմնալու և աթոռի հավանական կորստի վախերը:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում