ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ //
Ընդդիմադիրների առջև արհեստական քաշքշուկ է հարուցվում. Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնում է. «ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում։ Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։ Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, ներքին վախերի և անպատասխանատվության դրսևորում։ Այսպես է լինում, երբ երկրի անվտանգությունը ստորադասվում է ադրբեջանցիների հետ իշխող վերնախավի եղբայրությանը։ Առավել ևս՝ այսպես է լինում, երբ ընտրությունը կյանքի ու մահվան պայքարի է վերածվում, իսկ պետական շահը ստորադասվում է ռեժիմի նեղ թիմային առաջնահերթություններին»։