ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈւԾԱԿԱՆ
ՆԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳՈՐԾ ԲԱՔՈՒ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈւՇԱԿՈԹՈՂ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ
Քոչվորների վրա հենվող երկրները ռեգիոնում կայուն արդյունք չունեն
Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն օրվա տարբեր ժամերի կարող է կտրուկ հակասել: Ըստ այդմ՝ նա Երևանում առավոտյան X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառում ու լուսանկարներ է հրապարակել, նշելով. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»: Հետո նրա խոսնակը հայտնել է. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»: Ավելի ուշ Վենսը ջնջել է իր գրառումը, քանի որ պետք է մեկներ ցեղասպանագործ երկիր՝ Ադրբեջան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավանորմերի խախտմամբ օկուպացրել է հնագույն հայկական բնօրրան Արցախը, էթնիկ զտել բնիկ ժողովրդին, իրականացրել ցեղասպանական գործողություններ: Արցախահայերը զրկվել են վերջին 30 տարվա խաղաղ կեցության այն պայմաններից, որի իրավունքը ձեռք էին բերել բացառապես սեփական ուժերով՝ Ազատագրական պատերազմով՝ 1994թ. հաղթանակով:
Եվ թեպետ Վենսը ներկայացնում է իբր աշխարհի գերտերություն ԱՄՆ-ը, ի վիճակի չէ իր մեջ ուժ գտնելու և ճանաչելու հայկական հաղթանակը, որին Բաքուն չէր կարող հասնել, եթե 2020թ. տեռորիստական երկրների խմբային հարձակման չդիմեր՝ օգտագործելով ՆԱՏՕ-յական զինտեխնիկա՝ Թուրքիայի միջոցով: Ըստ տարածված լրահոսի՝ Վենսը ցեղասպանագործ Ադրբեջանի հետ ռազմավարական թուղթ է ստորագրել՝ հաստատելով, որ ԱՄՆ-ը՝ իբրև գերտերություն, ռեգիոնում հենվում է ադրբեջանաթուրքական քոչվոր ցեղախմբերի վրա: Եվ բոլոր այն երկրները, որոնք նման հենարան ունեն, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը չեն կարող կայուն և հարատև արդյունք արձանագրել:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում