ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2026Թ. ԸՆՏՐԱՓՈՒԼԸ ՉՍԿՍՎԱԾ՝ ՔՊ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԾԻ 1-ԻՆ ԱՋԱԿԻՑՆ ԱՐՏԵՐԿՐԻՑ Է - ԹՈՒՐՔԻԱՆ
06.02.2026 19:21

       ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ  ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ  ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔՎԵԻՆ

Հայաստանում 2026թ. ընտրափուլը դեռ չսկսված՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բառացիորեն ընդգծել է, որ աջակցում են Փաշինյանի քաղաքական ուղեգծին, ավելին՝ դրա միջոցով են տեսնում թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի շահերի, պլանների իրագործումը: «Կան ընդամենը մի քանի բաներ, որոնք Հայաստանը պետք է անի»,-Ֆիդանի այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան ուղղորդում: Եվ որքան էլ իշխանությունը հերքի, թե Թուրքիան չի հայտնել Փաշինյանին ընտրություններում աջակցելու մասին, նշված իրողությունը քաղաքագիտորեն բնորոշվում է՝ որպես արտաքին աջակցություն ընտրությանը մասնակցելիք թեկնածուին: Մինչդեռ, քանի որ ընտրությունը բացառապես ներքաղաքական  գործընթաց է, որևէ քաղաքական ուժի չպետք է հայտնվի արտաքին աջակցություն, այն էլ՝ թշնամի երկրի քաղաքական գործիչ ԱԳ նախարարի կողմից, որն այդ երկրի շահերի ներկայացուցիչն է:  Այլ կերպ ասած, դա ուղիղ միջամտություն է ՀՀ ներքին գործերին, ավելին՝ ժողովրդի քվեին:  

Ի դեպ, ժողովուրդն է այն միակ սուբյեկտը, որը կարող է փոխանցել լեգիտիմություն իշխանությանը, քանզի լեգիտիմությունը սահմանվում է՝ որպես  ժողովրդի կողմից իշխանության ընդունումը, ճանաչումն ու նրան հպատակվելու համաձայնություն: Այս առումով Ֆիդանը չէ, որ պետք է իշխանություն ընտրի, քանզի նա չի հպատակվելու ընտրվածին: Ուշագրավ է, որ եթե 2018թ. Թուրքիան «դուխ» չուներ բաց տեքստով սատարելու, այժմ հենց բաց տեքստով է խոսում…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի 30.01.2026թ. համարում