ԻՐԱՎՈՒՆՔ // «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԹԵՐԹՆ ԸՆԴԴԵՄ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025 թվականի դեկտեմբերի 10-ին «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողները դիմել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին՝ ԱԺ-ում հավատարմագրվելու համար։ Չնայած ներկայացվել են հավատարմագրման Կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը, դիմումը մերժվել է՝ առանց հստակ նշելու, թե Կարգի որ պահանջներին չեն համապատասխանել ներկայացված տվյալները։
- Մերժման մասին լրատվամիջոցը տեղեկացվել է սահմանված ժամկետների խախտմամբ և ոչ վարչական ակտով, այլ սովորական գրությամբ։ Հետագա գրագրության ընթացքում ԱԺ աշխատակազմը մերժումը հիմնավորել է «երկշաբաթաթերթ» և «շաբաթաթերթ» հասկացությունների տարբերությամբ։
- ՏՎԽ-ն արձանագրում է՝ լրագրողների հավատարմագրումը իրավունք է, ոչ թե թույլտվություն, և պետական մարմինները պարտավոր են այն գրանցել օրենքով սահմանված պահանջների պահպանման դեպքում։
- Հավատարմագրման մերժումը պետք է կատարվի վարչական ակտով, իսկ տվյալ դեպքում ԱԺ աշխատակազմը չի իրականացրել օրենքով սահմանված վարչարարություն։
- Խորհուրդը գտնում է, որ ԱԺ աշխատակազմը խախտել է վարչական վարույթի ընթացակարգերը, այդ թվում՝ լրագրողի լսված լինելու իրավունքը։
- «Երկշաբաթաթերթ» և «շաբաթաթերթ» հասկացությունների կամայական մեկնաբանությունը վերաբերելի և անհրաժեշտ հիմք չէ հավատարմագրումը մերժելու համար։
- Արձանագրվել է տարբերակված (խտրական) վերաբերմունք նույնական իրավիճակում, քանի որ նախորդ նստաշրջաններում նույն տվյալներով լրատվամիջոցը հավատարմագրվել էր։
- Մերժմամբ անհիմն սահմանափակվել է լրատվամիջոցի արտահայտվելու և տեղեկատվության ազատության իրավունքը։
ՏՎԽ փորձագիտական կարծիքն ամբողջությամբ հետևյալ հղումով:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան - Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
---------------------------------